Armenian text to speach

ԱՄՆ-ն և ՌԴ պատվիրակությունները հանդիպել են միջուկային սպառազինությունների վերահսկման հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ պաշտոնյաները երկուշաբթի օրը Ժնևում հանդիպել են Ռուսաստանի պատվիրակության հետ՝ քննարկելու հնարավոր բազմակողմ միջուկային սպառազինությունների վերահսկման նոր համաձայնագրի ձևավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյային։

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը փետրվարի 24-ին նախատեսում է հանդիպել նաև Չինաստանի պատվիրակության հետ։ Ավելի վաղ Վաշինգտոնը դրական երկկողմ բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, որոնք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մյուս երկու մշտական անդամներն են։ Նրա խոսքով՝ քննարկումները ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների ձևաչափով շարունակելը «հաջորդ տրամաբանական քայլն» է։

Հիշեցնեք, որ միջուկային զենքերի տեղակայման սահմանափակումները կարգավորող վերջին միջազգային փաստաթուղթը՝ New Strategic Arms Reduction Treaty (New START), ավարտվել է փետրվարի 5-ին և չի երկարաձգվել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ ակնկալում է նոր, առավել արդյունավետ համաձայնագիր ստորագրել՝ գործընթացում ներգրավելով նաև Չինաստանին։

 

Հեղինակ՝  Անի Վարդանյան




Լրահոս