Armenian text to speach

Պապիկյանն ու Գալյանը մարտին խորհրդարան կգնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկություններով` մարտի 2-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է հրավիրվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ նախագիծը ներկայացվելու է երկրորդ ընթերցման համար: Հավելենք, որ ըստ նախագծի այն նպատակ ունի խթանել պայմանագրային զինվորական ծառայությունը, հատկապես՝ 24-25 տարեկան զինծառայողների շրջանում։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ներկայում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ավելի քան 4000 պարտադիր ժամկետային զինծառայող արդեն անցել է պայմանագրային ծառայության, և այս հոսքը աճի միտում ունի։
Նախագծով առաջարկվում է նաև, որ հնգամյա առաջին պայմանագրի ավարտից հետո նոր պայմանագիր կնքող զինծառայողները ստանան պատվովճար՝ 2 տարվա պայմանագրի դեպքում՝ 1.5 մլն դրամ, 5 տարվա պայմանագրի դեպքում՝ 5 մլն դրամ։

Նշենք, որ նույն նիստին նախագծեր են ներկայացնելու ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս