Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ GTB հոլդինգսը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստորագրեցին ռազմավարական համագործակցության պայմանագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

GTB Holdings ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգոր Տեր Ղազարյանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջեւ ստորագրվեց «Ռազմավարական համագործակցության» պայմանագիր։

Պայմանագրով Կողմերը 2026թ․ փետրվարի 21-ից մարտի 17-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպելու են Երաժշտական Ժամանակակից Փառատոնի շրջանակներում նախատեսված 4 սիմֆոնիկ և 2 կամերային համերգներ, ապահովելու են դրանց իրականացումը՝ ի նպաստ հայ կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակմանը Հայաստանում և միջազգային հարթակներում։

Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։ «GTB» hոլդինգս ընկերության հետ ռազմավարական գործընկերության արդյունքում աշխարհահռչակ ավստրիական դասական երաժշտության “Universal Edition” (յունիվըրսըլ էդիշն) խոշոր հրատարակչական հարթակը կսկսի նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակումը՝ լուծելով հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության պահպանման հարցը և նպաստելով դրանց հանրահռչակմանը միջազգային տիրույթում։ Այս համագործակցության արդյունքում ինքնաբերաբար պաշտպանվելու են հայ կոմպոզիտորների հեղինակային և գույքային իրավունքները։

«GTB» hոլդինգս ընկերության հետ համագործակցությունը նոր էջ է բացում հայկոմպոզիտորների համար՝ և հանրահռչակելով նրանց ստեղծագործությունները, և պաշտպանելով հեղինակային իրավունքները։

«GTB» հոլդինգս ընկերությունը ուրախությամբ հույս է հայտնում, որ Ժամանակակից երաժշտական փառատոնը հարստացնելով Երևանի մշակույթային կյանքը, կդառնա սիրված մշակույթային միջոցառում մեր հայրենակիցների համար, հրաշալի հնարավորություն՝ ունկնդրելու հայկական և համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն պրեմիերաներ, հաղորդակցվելու հայ և միջազգային հանրահայտ արտիստների կատարողական արվեստին։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս