Armenian text to speach

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետության տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի կեսօրից հետո, 27-28-ը, մարտի 1-ին սպասվում են տեղումներ, գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 




Լրահոս