Armenian text to speach

Իրանը պատրաստ է հնարավորինս շուտ համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ։

Նրա այս  խոսքերը հնչել են ամերիկյան NPR ռադիոկայանին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ Ժնևում նախատեսված միջուկային բանակցությունների հերթական փուլից երկու օր առաջ։

«Մենք բանակցությունների սենյակ կմտնենք անկեղծությամբ և բարի կամքով»,-նշել է Թախտ-Ռավանչին՝ հավելելով, որ հույս ունի՝ Իրանի կառուցողական մոտեցումը կփոխադարձվի ամերիկյան կողմից։

Նրա խոսքով՝ եթե բոլոր կողմերը ցուցաբերեն քաղաքական կամք, ապա գործարքը կարող է ձեռք բերվել հնարավորինս շուտ։ Փոխարտգործնախարարը, ով հանդիսանում է Իրանի գլխավոր բանակցողի տեղակալը, ընդգծել է, որ Ժնևում կայանալիք հանդիպման օրակարգում միակ թեման միջուկային հարցն է։

Բանակցությունները նախատեսվում են անցկացնել Ժնև քաղաքում հինգշաբթի օրը։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս