Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը երեքշաբթի երեկոյան տարհանվել է Կանբերայում գտնվող իր պաշտոնական նստավայրից՝ ռումբի սպառնալիքի պատճառով։
Սպառնալիքը կապված է «Shen Yun» պարային խմբի առաջիկա ներկայացումների հետ, որը սատարում է Չինաստանում արգելված «Falun Gong» շարժմանը։ Չինարենով ուղարկված երկու նամակներում սպառնալիք է հնչեցվել վարչապետի հասցեին և կեղծ տեղեկություն տարածվել, թե նրա նստավայրում պայթուցիկներ են տեղադրված։
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ իրականացված զննման ընթացքում կասկածելի որևէ առարկա չի հայտնաբերվել, և հանրային անվտանգության սպառնալիք չկա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեմ է բռնության ցանկացած դրսևորման՝ միաժամանակ քննադատելով «Shen Yun» պարային խմբին՝ այն անվանելով «Falun Gong» շարժման քաղաքական գործիք։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի



















































































