Armenian text to speach

Կանադան հայտարարել է Ուկրաինային 1.4 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին և ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կանադան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարեդարձի կապակցությամբ հայտարարեց շուրջ 2 մլրդ կանադական դոլարի նոր ռազմական օգնության փաթեթի մասին։ Այն ներառում է 400 զրահապատ մեքենա (66 թեթև մեքենա՝ General Dynamics-ից և 383 Senator զրահափոխադրիչ՝ Roshel-ից) և նախատեսված է Ուկրաինայի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար։

Կանադան նաև մինչև 2029-ը երկարաձգեց UNIFIER ուսումնական առաքելությունը, 20 մլն դոլար հատկացրեց Ուկրաինայի էներգետիկ ոլորտին և լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ թիրախավորելով 21 անհատի, 53 կազմակերպության ու 100 նավ՝ կապված «ստվերային նավատորմի» հետ, ինչպես նաև նվազեցրեց ռուսական նավթի գնի առաստաղը։




Լրահոս