Armenian text to speach

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աջակցել է Ուկրաինայի խաղաղության բանաձևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Միավորված ազգերի կազմակերպությունում 107 ձայնով ընդունեց «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը՝ վերահաստատելով երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Քվեարկությունը տեղի ունեցավ Ռուսաստանի ներխուժման չորրորդ տարելիցին։

Մինչ հիմնական քվեարկությունը ԱՄՆը փորձել էր տեքստից հանել այդ ձևակերպումները, սակայն առաջարկը մերժվեց․ 69 երկիր դեմ քվեարկեց, 11-ը՝ կողմ։ Վերջնական արդյունքը եղել է 107 կողմ, 12 դեմ և 51 ձեռնպահ։

Փաստաթղթին աջակցեցին եվրոպական երկրների մեծ մասը և մի շարք այլ պետություններ, իսկ Ռուսաստանը և նրա դաշնակիցները դեմ հանդես եկան։ Ձեռնպահ մնացածների թվում էին ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան ու Հնդկաստանը։




Լրահոս