Այսօրվանից ուժի մեջ է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի որոշումը, որով փոփոխության է ենթարկվում ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշումը: Ըստ այդմ` ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մուտքն Ազգային Ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին: Իսկ ոչ աշխատանքային օրերին լրագրողները կարող են մտնել ԱԺ շենք, եթե խորհրդարանում անցկացվող միջոցառման մասին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ծանուցել է: Պետք է նշել, որ Սամվել Նիկոյանի այս քայլը բավականին ողջունելի է, քանի որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը անհարկի դժվարություններ էր ստեղծել լրագրողների մուտքի համար:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ