Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստորագրահավաք՝ Վեհափառի համար. ի՞նչ կոչ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։
ArmSpyurq.am կայքում ստորագրահավաքին են միացել ավելի քան 6315 քաղաքացի։

Ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգություն են հայտնում Հայաստանի իշխանության գործողությունների վերաբերյալ։

Նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի շուրջ՝ միասին պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները և ժողովրդավարության հիմքերը:

Հիշեցնենք, որ անցած տարվանից բավականին սրվեց Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները։ 2025 թվականի հոկտեմբերից սկսած առ այս պահ Նիկոլ Փաշինյանը եւ գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներ մասնակցում են պատարագի միայն այնտեղ, որտեղ զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է Վեհափառից ազատել Վեհարանը։ Այս ամենին զուգահեռ Մայր Աթոռի մի շարք հոգեւորականներ իրենց անվերապահ հավատարմությունն ու նվիրումն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Վեհափառ Հայրապետին։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս