Armenian text to speach

էկոպարեկային ծառայողի կողմից կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը կամրագրվի օրենքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաեւ ծառայութունն արդյունավետ ապահովելու նպատակով տեղեկատվության օպերատիվ ձեռքբերման եւ փոխանակման տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունն օրենքով ամրագրել որպես էկոպարեկային ծառայողի իրավունք: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախաձեռնության ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայողի կողմից կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կամրագրվի օրենքով: «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերին եւ ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:

Մտքերի փոխանակման ընթացքում Արամ Մեյմարյանը հայտնել է, որ Էկոպարեկային ծառայությունում առկա 1176 հաստիքային միավորից լրացված է 831-ը, դեռեւս թափուր է 345 հաստիք:

Փոխնախարարը հայտնել է, որ էկոպարեկային ծառայող դառնում են դասընթացների արդյունքում: «Դասընթացները եւ համապատասխան քննությունները հանձնելոց հետո նոր ընդունվում են էկոպարեկային ծառայություն»,- ի պատասխան պատգամավորների հարցերի, որոնք վերաբերում էին էկոպարեկների կրթությանը` պարզաբանել է Արամ Մեյմարյանը:

Նշվել է, որ Էկոպարեկային ծառայության գործարկման արդյունքում էապես ավելացել են ոլորտում իրավախախտումների բացահայտման դեպքերը:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների վարակազերծման եւ ոչնչացման իրավահարաբերությունները՝ նպաստելով կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է դրական եզրակացության:




Լրահոս