«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 17-23-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Շենգավիթում` փետրվարի 19-ին և 23-ին,
◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 18-19-ը և 22-ին,
◾️ Արաբկիրում՝ փետրվարի 22-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։



















































































