«Փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիա. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ՝

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաև, որ ՀՀ Կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:

Սակայն ինքնանպատակ ակտիվությունը չեմ հասկանում: ՀՀ Կառավարության նոր մոտեցումները այս հարցում արդեն բարձրաձայնվել են ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի կողմից և արժանացել լայն հասարակական աջակցությանը: Այդ 7 ծրագրային կետերը հիմք են ծառայում ՀՀ Կառավարության կողմից այս ոլորտի քաղաքականության լրամշակման համար:

Այս նոր քաղաքականության մասին, բնականաբար, պատշաճ կերպով կծանուցվեն նաև ՀՀ ենթակայության տակ գտնվող հաստատությունները: Ուստի «փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է ի սկզբանե:

ՀՀ մանկավարժները պաշտպանված են օրենքով և Կառավարության կողմից, և լրացուցիչ պաշտպանների կարիք դժվար թե ունենան»,- եզրափակել է Աշոտյանը:




Լրահոս