Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռենշին» անվանական արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարեց անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

«Ռենշին»-ն ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որը գործունեության ընթացքում իրականացնում է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում։

Պարտատոմսերի թողարկման առթիվ Ռենշինի ֆինանսական տնօրեն  Քրիստինե Չիչյանը նշում է.

«Ռենշին»-ն ընկերությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ համատեղ իրականացնում է մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Artlife Kempinski Residences, Skyline, WTCY։ Ընկերության հաջողությունը պայմանավորված է հավակնոտ գաղափարներով և դրանք իրագործելու կարողություն ունեցող թիմով։

Թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծրագրային ծավալը կազմում է 10 միլիարդ ՀՀ դրամ, որի շրջանակներում թողարկվել է պարտատոմսերի 3 սերիա՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով.

  • Սերիա 1 – 2,300,000,000 ՀՀ դրամ, 12% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ
  • Սերիա 2 – 10,000,000 ԱՄՆ դոլար, 8% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ
  • Սերիա 3 – 10,000,000 ԱՄՆ դոլար, 8․5% արժեկտրոնային եկամտաբերություն, 5 տարի շրջանառության ժամկետ

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը դրամային պարտատոմսերի դեպքում կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի դեպքում` 10,000 ԱՄՆ դոլար: Ձեռքբերման նվազագույն քանակը դրամային պարտատոմսերի դեպքում 10 հատ է, դոլարային պարտատոմսերի դեպքում` 2 հատ: Բոլոր սերիաների դեպքում արժեկտրոնների վճարման պարբերականությունը 6 ամիս է:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։ (Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

 

 

 




Լրահոս