«Հին Էրիվան» հոլդինգի գույքի եւ ֆինանսական միջոցների վրա դրված կալանքի պատճառով այս ընկերությունը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ: «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության միջոցների վրա դրված կալանքի պատճառով ինքը չի կարող ո՛չ վճարել աշխատողների աշխատավարձերը, ո՛չ ՀՀ պետական բյուջե մուծել հարկեր, ո՛չ էլ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց: «Ինչո՞ւ պետք է երկու տնտեսվարող ընկերությունների միջեւ վիճաբանության արդյունքում տուժի պետական բյուջեն, ինչո՞ւ առաջնային պարտականությունը պետական բյուջեի հանդեպ կատարել,-ասաց Տեր-Առաքելյանը` հավելելով,-տարրական տրամաբանությունը հուշում է, որ ընկերությանը տանում են դեպի սնանկություն, որպեսզի խլեն «Հին Էրիվան»-ի շենքը: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել կատարվածը: Ես ասել եմ` գումարը մի ժամվա մեջ կարող եմ մուծել, կան մարդիկ, որ պատրաստ են վերաֆինանսավորել մեզ: Բայց դա կանեմ այն բանից հետո, երբ «Յունիբանկ»-ը ներողություն խնդրի եւ չեղյալ համարի մեզ ժամկետանց ճանաչելու որոշումը»:
ՍՆՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ