Անդրանիկ Կիրակոսյանը հեռացավ «Հայրենիք» կուսակցությունից։ Այս մասին Կիրակոսյանը գրել է իր ֆեյսբուքի էջում․
«Սիրելի Արտաշատ միավորված համայնքի բնակիչներ, ուզում եմ տեղեկացնել, որ կայացրել եմ որոշում հրաժարվել Արտաշատ համայնքի ավագանու “Հայրենիք” խմբակցության ղեկավարի պաշտոնից, կուսակցության անդամ լինելուց և որպես ավագանու անդամ գործելու եմ անկախ։ Ինձ ճանաչողները լավ գիտեն , որ իմ որոշումների կայացման առանցքում եղել եմ միշտ սկզբունքային։Կարծում եմ իմ որոշման ճիշտ լինելու պատասխանը կտա ժամանակը։ Այս թեման շահարկողներին` հորդորս և խորհուրդս չներքաշվել իրենց չվերաբերվող թեմաների մեջ։ Իմ անելիքների վերաբերյալ առաջիկայում հանդես կգամ հայտարարությամբ»։























