Armenian text to speach

Պահքի սեղան․ Մարիամաճաշ․ ինչպե՞ս պատրաստել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Մեծ Պահքի տասներեքերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։

Ընկույզով հարիսա կամ սուտի հարիսա

Հարիսան կարելի է պատրաստել ոչ միայն մսով, այլեւ սպիտակ բանջարով և ընկույզով: Սպիտակ բանջարով՝ սպիտկուսկով պատրաստվող հարիսան հայտնի է նաև Մարիամաճաշ անվմաբ և համարվել է Սուրբ Ծննդյան գլավոր ճաշերից մեկը:
Ընկույզով հարիսա պատրաստելու համար անհրաժեշտ է 500 գ ձավար, մեկ բաժակ մանրացված ընկույզ, երկու գլուխ կտրատած սոխ, ձեթ, կարմիր եւ սեւ պղպեղ ու աղ։

Ձավարը պետք է լավ լվանալ, տեղադրել մեծ կաթսայի մեջ, ծածկել սառը ջրով եւ թողնել առնվազն 12 ժամ։ Կաթսայի մեջ լցնել 4-5 բաժակ ջուր եւ ավելացնել 500 գրամ ձավարը։ Դնել մարմանդ կրակին։ Ձավարը պետք է եփվի՝ մինչեւ դանդաղ քայքայվելը։

Առանձին սոխառած անել, լցնել ընկույզը, կարմիր եւ սեւ պղպեղները խառնել արդեն եփված ձավարին, ավելացնել աղը, ձեթը եւ լավ խառնել։ 10-15 րոպե թողել կրակին եւ մատուցել տաք վիճակում։

Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):

Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:




Լրահոս