
«ԿԱԶԱ» հիմնադրամն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կազմակերպել էր «Դեպի առավել բաց հասարակություն» խորագրով բացօթյա միջոցառում, որի նպատակն է վերհանել հասարակության վերաբերմունքը ներգաղթյալի, «օտարի» նկատմամբ: Միջոցառումը մաս է կազմում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումների շարքի և իրականացվելու է թե ֆրանսախոսների, թե հայախոսների համար:
Միջոցառման ընթացքում տարբեր տարիքի անձինք`հատկապես դեռահասները նկարչության միջոցով արտահայտում էին ներգաղթյալին ընդունելու իրենց պատկերացումը:
Սակայն սա դեռ ամենը չէ: Ֆրանսախոս երիտասարդների մի խումբ ներկայացրեց ֆրանկոֆոն երգերի փոքր համերգով`ներկայացնելով ֆրանկաֆոն երկրների մշակութային բազմազանությունը:
Սոնա Դավթյան