Փետրվարի 23-ին Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 11 հասցեում միջադեպ է եղել։ Իրավապահները տեղեկություններ են ունեցել, որ միջադեպի մասնակիցներից մեկը զենք ունի։
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Մ․ Մովսիսյանը իր բնակության վայրում ներկայացրել է «ՍԿՍ» մոդելի 7.62 մմ տրամաչափի ТУ4682К գործարանային համարի քաղաքացիական հրացան՝ հայտարարելով, որ այն պատկանում է իրեն և հանդիսանում է պարգևատրական զենք։
Կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Մ․ Մովսիսյանը 2020 թ․ օգոստոսի 17-ին հիշյալ զենքով պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից, սակայն օրենքով սահմանված կարգով հաշվառելու համար ոստիկանություն չի ներկայացրել, և այն չի հաշվառվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության թույլտվության համակարգում։
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսնյութում․

























































































