Armenian text to speach

Չինաստանը պատրաստ է օգնել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պեկինը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում, հաղորդում է The Global Times-ը։

«Չինաստանը նախկինում իր սեփական խողովակներով հանդես է եկել որպես միջնորդ Պակիստանի և Աֆղանստանի միջև և պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ իրավիճակի լիցքաթափման և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործում», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

Նա հավելել է, որ Պեկինը կոչ է անում կողմերին լուծել տարաձայնությունները երկխոսության միջոցով և հնարավորինս շուտ հասնել հրադադարի։

Նմանատիպ կոչեր են արվել նաև այլ երկրներում ուրբաթ օրը։




Լրահոս