Armenian text to speach

Իրանը չի արտոնել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը 2025 թվականին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը ենթարկված միջուկային օբյեկտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը նախորդ տարվա հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ չի տվել ծանոթանալ իր միջուկային ծրագրի առավել կարևոր բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է EFE լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ԱԷՄԳ-ն առանց պատշաճ հասանելիության հնարավորություն չունի ստուգել հարձակման ենթարկված օբյեկտների և այնտեղ գտնվող միջուկային նյութերի վիճակը։ ԱԷՄԳ ներկայացուցիչները համարում են, որ իրանական միջուկային օբյեկտներին հասցրած հարվածները ստեղծել են աննախադեպ իրավիճակ, սակայն անհրաժեշտ են համարում Իրանի վերադարձը միջուկային ոլորտում միջազգային վերահսկողության շրջանակ։

Նախորդ տարվա հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ՝ հայտարարելով այդ երկրի միջուկային ծրագիրը ոչնչացնելու մտադրության մասին։ Ի պատասխան, Իրանը հարվածել էր Իսրայելին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածներ էր հասցրել Իրանի Ֆորդո, Սպահան և Նաթանզի բնակավայրերում գտնվող միջուկային օբյեկտներին։ Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարի մասին, որը հաստատվել է Իրանի և Իսրայելի համաձայնությամբ։

 

 




Լրահոս