Հնդկաստանի կառավարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել և վերադառնալ երկխոսությանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ։
«Հնդկաստանը խորապես մտահոգված է Իրանում և Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներով», – հայտարարել է նախարարությունը։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել լարվածության սրումից և առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության անվտանգությանը։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը պետք է շարունակվեն լարվածությունը նվազեցնելու և հիմքում ընկած խնդիրները լուծելու համար։ Բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն», -հավելել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

























































































