ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր բնակիչների դժգոհությունն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երեւանի «Էրեբունի» թանգարանի հարեւանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում: Սակայն որեւէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել: Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը եւս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա: «Ժողովուրդ»-ը փորձեց բնակիչների դժգոհության մասով պարզաբանում խնդրել Սեդրակյանից: Վերջինս ասաց. «Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ: Թանգարանի, հրապարակի հետ կապված էլ ես տեղյակ չեմ»: Դե իհարկե «ֆսյո», բնակիչների խոսքը պատգամավորի մոտ ի՞նչ արժեք պիտի ունենա:




Լրահոս