«Եվրատեսիլ-2014»-ին Հայաստանը ներկայացնող երգն արդեն Youtube-ում ունի 2 միլիոն 200 հազար դիտում:
Հայաստանյան պատվիրակությունը չի բացառում, որ այս տեմպերով երգը կարող է հայտնվել լավագույն հնգյակում, և, ինչու ոչ, հաղթել մրցույթում:
«Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչ փուլից առաջ Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը վաղը կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ տեղի կունենա մրցույթը:
Կիսաեզրափակիչ փուլի ընթացքում Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո:
Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, եզրափակիչը` մայիսի 10-ին:
Մրցույթին այս տարի մասնակցում է 37 երկիր:
Հայտարարվել է նաև համացանցային մրցույթ, որին մասնակցելու համար պահանջվում է Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջին ուղարկել համբուրվող զույգի լուսանկար, որն էլ կխորհրդանշի Not alone տեսահոլովակի հերոսների համբույրը:
Հիշեցնենք, որ երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանը: