ԳԵՆԵՐԱԼԻ ՍԱՆԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից Նորիկ Միրզախանյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է մոտ 7 գրամ հաշիշանման զանգված: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ այս անգամ ձերբակալվածը ԲՀԿ-ական չէ:
Երեկ, երբ մեկնաբանությունների կապակցությամբ զանգահարեցինք Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, վերջինս, լսելով հարցը, զայրացավ: Ու պատրվակ բռնելով ոչ աշխատանքային ժամը (նրան զանգահարել էինք 20:45)` հրաժարվեց պարզաբանումներ տալ: «Որ լրագրողներին դատի են տալիս, դժգոհում եք, էթիկա պետք է ունենալ, ոչ աշխատանքային ժամին չզանգահարել»,-ասաց նա ու դրեց լսափողը: Մինչդեռ ողջ աշխարհում ընդունված կարգ է, որ չինովնիկը լրագրողին պետք է հասանելի լինի 24 ժամ: Իսկ թե ինչու էր թմրամոլի ձերբակալությունն այդքան բարկացրել գեներալ Մանվելի որդի Կարեն Գրիգորյանին, մնում է ենթադրել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրներից պարզեցինք, որ Նորիկ Միրզախանյանը, որը հայտնի է Կարտոլ Նորո մականունով, գեներալ Մանվելի հարեւանն է, համ էլ սանիկը:




Լրահոս