Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին կոշտ քննադատել է Իսրայելի «դաժան» օդային հարձակումները Լիբանանի և Բեյրութի հարավային թաղամասերերի ուղղությամբ։
Բաղաին դատապարտել է «Լիբանանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բազմակի և կոպիտ խախտումները» և ընդգծել, որ Իսրայելը խախտել է նաև 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագիրը։
Նա «խղճուկ» է որակել «օրինականության և մարդու իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող միջազգային կառույցների՝ նման հանցագործությունների նկատմամբ լռությունը։Բաղաին զգուշացրել է, որ այս իրավիճակը միջազգային խաղաղությունը դնում է անհատույց ռիսկի տակ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան






















































































