ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր և Անելյա Գուբրյանի նշանադրությանը։
«Որքան են սիրում որոշ մարդիկ բամբասել և ուրիշների կյանքով ապրել, ստել, ստել, ստել ու իրենց կարևորել:
Այո՛, փետրվարի 28-ին ես իմ ընտրյալին և իր ծնողներին հրավիրել եմ ռեստորան, որպեսզի ծանոթացնենք մեր ծնողներին և ընտանիքի անդամներին: Եղել ենք 11 հոգով՝ մայր, հայր, տատիկներ, եղբայր ու եղբոր կին, և բացի ընտանիքի անդամներից՝ ոչ մեկը հրավիրված չի եղել, եղել ենք նստած ընդհանուր սրահում, կողքին ևս երկու սեղան կար, անծանոթ մարդիկ էին: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում, ծիծաղել ենք նաև այն բամբասանքների, հիմարությունների, ստերի վրա, որոնք տարածում են: Փոխանակվել ենք ոչ թանկ, սիմվոլիկ նվերներով:
Ոչ մի զարդարանք սրահում կամ որևէ տեղ արված չի եղել, տարածվող տեսանյութը՝ ծաղիկներով, տարոսիկներով, ոչ մի կապ չունի մեզ հետ և գովազդային ինչ-որ հոլովակ է: Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, (կտրոնը ունեմ) փակել եմ այն իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում:
Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք և Ձեզ բոլորիդ նույնն ենք ցանկանում: Զբաղվեք ձեր կյանքով և ձեր գործերով»,- գրել է նա: