Մեծ Բրիտանիան համաձայնություն է տվել ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտագործել բրիտանական ռազմական բազաները Իրանի հրթիռային կայաններին պաշտպանական» հարվածներ հասցնելու համար , հայտարարել է վարչապետ Քիր Ստարմերը:
Վարչապետը հավելել է, որ Մեծ Բրիտանիան դասեր է քաղել «Իրաքի սխալներից» և չի մասնակցել Իրանի վրա առաջին հարվածներին, ինչպես նաև «հիմա չի ներգրավվի հարձակողական գործողություններում»:
BBC-ի տվյալներով, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կիրականացնի գործողություններն օգտագործելով RAF Fairford Գլոստերֆշիրում և Diego Garcia ռազմավարական բազան Հնդկական օվկիանոսում:
Նշենք, որ վարչապետի հայտարարությունից մի քանի ժամ առաջ՝ կիրակի երեկոյան, Կիպրոսում գտնվող բրիտանական RAF ռազմակայանը ենթարկվել է դրոնային հարվածի, տուժածներ չկան: Կարգապահական մարմինները հետաքննում են հարձակման աղբյուրը:
Վարչապետը հայտարարել է, որ որոշումը՝ համաձայնություն տալ ԱՄՆ-ին, հիմնված է «մտերիմ դաշնակիցների ինքնապաշտպանության» և բրիտանական քաղաքացիների պաշտպանությաn սկզբունքի վրա․ քննադատելով Իրանի « կոշտ ռազմավարությունը»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կօգտագործի բրիտանական բազաները «մասնավորապես և սահմանափակ պաշտպանական նպատակով»՝ ոչնչացնելու Իրանի հրթիռները։
Վարչապետը նաև ասել է, որ գործողությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև հրապարակել է իրավաբանական եզրակացությունների ամփոփագիր:
Մեծ Բրիտանիայի վարչապետը ընդգծել է, որ բրիտանական ինքնաթիռները Մերձավոր Արևելքում են , սակայն չեն մասնակցել հարվածներին: Նա նշել է, որ առնվազն 200,000 բրիտանացի կա տարածաշրջանում՝ ներառյալ զբոսաշրջիկներ, բնակիչներ և ուղևորներ, և որ կառավարությունը «կշարունակի ամեն հնարավոր բան անել նրանց աջակցելու համար»:
Իրավական և ռազմական փաստեր
Մեծ Բրիտանիայի պաշտպանական քարտուղար Ջոն Հիլի հայտարարել է, որ ԱՄՆ-ն ինքն է պատասխանատու իր գործողությունների իրավական հիմքերի համար, իսկ Մեծ Բրիտանիան «կիսում է իր դաշնակիցների հիմնական նպատակը, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միասին մեղադրել են Իրանին «անհամաչափ և անխնա հարվածներ հասցնելու» մեջ:
BBC-ի տեղեկություններով, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև պատրաստում է պլաններ՝ Մերձավոր Արևելքում գտնվող բրիտանացիներին հնարավոր էվակուացնելու համար, եթե տարածաշրջանի օդային տարածքը շարունակի փակ մնա:
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































