Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 29-ին։ Նրա վերջին հայտարարագիրը ցույց է տալիս համեմատաբար համեստ գույքային պատկերը, սակայն թվային դինամիկան առաջացնում է մի շարք հարցեր։
Անշարժ գույք Երևանում
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով փոխնախարարի ներկայացրած պաշտոնական հայտարարագիրը, արձանագրել է, որ փոխնախարարը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Սակայն խոսքը ամբողջական սեփականության մասին չէ․ Ստեփանյանը տան ընդամենը 1/32 բաժնեմասի սեփականատեր է, որը ձեռք է բերել ժառանգության միջոցով 2006 թվականի նոյեմբերի 20-ին։
Տրանսպորտային միջոցներ հայտարարագրում նշված չեն։


Բանկային հաշիվներ և կանխիկ միջոցներ
Հայտարարագրի համաձայն՝ փոխնախարարի բանկային հաշիվներում առկա են հետևյալ մնացորդները.
• 1,041,649.36 դրամ
• 2,320.2 դրամ
• 4,830.38 դրամ
Ընդհանուր հաշվարկով՝ մոտ 1 մլն 48 հազար 800 դրամ։
Բացի այդ, նա հայտարարագրել է 250.000 դրամ կանխիկ միջոց։

Թվային անհամադրություն
Սակայն առավել ուշագրավ է հաշիվների շարժը 2023 հաշվետու տարում։ Տարվա սկզբին հայտարագրված է 0 դրամ բանկային մնացորդ, մինչդեռ տարեվերջին գումարը հասել է 2,064,714.76 դրամի։
Այս տարբերությունը՝ շուրջ 2 մլն դրամ, առաջին հայացքից կարող է բնական թվալ՝ հաշվի առնելով պաշտոնական եկամուտները։ Սակայն հայտարարագրում առանձին նշված ընթացիկ մնացորդների հանրագումարը (մոտ 1,048,800 դրամ) չի համընկնում տարվա վերջի 2,064,714.76 դրամ ցուցանիշի հետ։

Եկամուտներ՝ գրեթե 20 մլն դրամ մեկ տարում
Հաշվետու տարվա ընթացքում Ստեփանյանի եկամուտները կազմել են՝
• Կենսաթոշակ՝ 508,423.7 դրամ
• Եկամտային հարկի վերադարձ՝ 4,047,644 դրամ(ՊԵԿ-ից)
• Աշխատավարձ և դրան հավասարեցվածվճարումներ՝ 15,274,006 դրամ (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից)
Ընդհանուր եկամուտը՝ 19,830,073.7 դրամ։
Հարկ է նշել, որ 4 մլն դրամից ավելի եկամտային հարկի վերադարձը համեմատաբար բարձր ցուցանիշ է և ենթադրում է զգալի չափի հիպոթեքային կամ այլ հարկային արտոնության մեխանիզմ։
Պարտավորություններ՝ 40 մլն դրամից ավելի
Հայտարարագրի համաձայն՝ փոխնախարարի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 40,787,896.1 դրամ։
Հիպոթեքի առարկան բնակարան է, սակայն դրա գտնվելու վայրը հայտարարագրում նշված չէ։



Ստացվում է հետաքրքիր պատկեր․
• Անշարժ գույք՝ միայն 1/32 բաժնեմաս ժառանգական տան մեջ,
• Սակայն մոտ 41 մլն դրամ հիպոթեքային պարտավորություն բնակարանի համար։
Այս համադրությունը հուշում է, որ փոխնախարարի հիմնական բնակարանը հավանաբար ձեռք է բերվել վարկային միջոցներով և դեռևս ամբողջությամբ մարված չէ։
Հանրային գործունեություն
Տեղեկացնենք, որ Տաթևիկ Ստեփանյանը նաև անդամակցում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուներ իխորհրդին՝ որպես անդամ։
«Ժողովուրդ» օրաթերթը եզրակացնում է, որ թվերը ընդհանուր առմամբ, ցույց են տալիս բարձր պաշտոնյային բնորոշ եկամտային մակարդակ և զգալի վարկային բեռ։ Սակայն բանկային մնացորդների ցուցանիշների միջև տարբերությունըև տարեվերջի հայտարարագրված գումարի անհամապատասխանությունը առանձին հաշվարկված մնացորդների հետ թողնում են բաց հարցեր։
Սոնա Գրիգորյան





























