«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Արփինե Կարապետյան» ԱՁ-ի հետ 1 մլրդ 241 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։ Ըստ պայմանագրի՝ «Արփինե Կարապետյան» ԱՁ-ն պարտավոր է ապահովել ՀՀ ԱՆ քրեակատարողական 9 հիմնարկներում՝ «Արմավիր», «Նուբարաշեն», «Աբովյան», «Գորիս», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Սևան», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստի սննդի մատուցման ծառայություններ (ներառյալ հացը), որը իրենից ներկայացնում է սննդամթերքի ձեռքբերման, սննդի պատրաստման և հատկացման արդյունավետ համակարգ, որն ընդգրկում է հետևյալ գործառույթները՝
Պայմանագրով սահմանվում է, որ կատարողը պարտավոր է սպասարկել 3000 մարդու, որոնց մեկ օրվա ուտելիքի արժեքը, ըստ պայմանագրում արված հաշվարկի, 1113 դրամ է։ Այսինքն՝ 1 դատապարտյալի 1 օրվա սնունդը 1113 դրամ է կազմում։
ArmLur.am լրատվականը ահազանգ էր ստացել, որ բանտերում մատակարարվող սնունդը ուտելու բան չէ: Այսօր ArmLur.am-ի նկարահանող խումբը անձամբ այցելեց Նուբարաշենի բանտ, տեղում հասկանալու համար, թե ինչ է կատարվում:
Նուբարաշեն բանտի մուտքի մոտ նկատեցինք, թե ինչպես են դատապարտյալի կամ կալանավորների հարազատները մուտքի մոտ հերթ կանգնել, որպեսզի սնունդ հասցնեին իրենց մտերիմներին, ինչը ենթադրել է տալիս, որ պետության միջոցներով ֆինանսավորվող սննդամթերքը, մեծ հաշվով, չեն ուտում: Դապապարտյալների հարազատներից շատերը հրաժարվեցին խոսել, իսկ մի մասն էլ նշեց, որ իրենց մտերիմները բանտի ուտելիքից չեն դժգոհում, պարզապես տան պատրաստածը ուրիշ է, դրա համար են սնունդ բերում:
ArmLur.am-ի նկարահանող խումբն անձամբ ներսում փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում: Քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանի խոսքով՝ ահազանգը չափազենցված է եւ դատապարտյալները օգտնվում են բանտի սնունդից։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































