Armenian text to speach

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը համարում է հարձակում ամբողջ տարածաշրջանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը հարձակում է տարածաշրջանի բոլոր երկրների վրա և կազդի ամբողջ միջազգային հանրության անվտանգության վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Արևմտյան Ասիայում և Մերձավոր Արևելքում, պարզապես ագրեսիա չէ Իրանի դեմ, այլ հարձակում տարածաշրջանի բոլոր երկրների և միջազգային հանրության անվտանգության վրա, և սա կազդի կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների վրա՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում, հատկապես հակամարտությունների կանխարգելման և ճգնաժամերի կարգավորման ոլորտում՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», – ասել է դեսպանը։




Լրահոս