
«ԱԺ պատգամավոր լինելը հոբբի է»:
Ընտրողներն էլ ամեն անգամ կարծում են, թե իրենք ընտրատեղամաս են գնում, ինչ-որ մեկին քվե են տալիս, որպեսզի վերջինս օրենսդիր գործունեությամբ զբաղվի: Սակայն պարզվում է, որ խորհրդարան հաճախելու իրավունքը ձկնորսության կամ դրոշմանիշեր հավաքելու նման զբաղմունք է: Իհարկե, հոբբի ունենալը վատ բան չէ, դա էլ է մարդու համար, բայց եթե պատգամավոր լինելն է հոբբիների շարքը համալրում, ապա ստացվում է ողբերգություն: Մարդկանց ընտրում ենք, որ օրենքներ գրեն, մշակեն, դրա համար պետությունից ահռելի աշխատավարձ են ստանում, սակայն իրականում սիրողական մակարդակով են գնում-գալիս ԱԺ: Դրա համար էլ երկիրն այս օրն է ընկել: