Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության հիվանդանոցների և դպրոցների վրա հարվածները։
«Հիվանդանոցների վրա հարվածները ագրեսիա են կյանքի դեմ, իսկ դպրոցների վրա հարվածները՝ հարձակում ազգի ապագայի դեմ։ Հիվանդներին և երեխաներին թիրախավորելը բացահայտորեն խախտում է մարդասիրական սկզբունքները։ Աշխարհը պետք է դատապարտի այս հանցագործությունները։ Ես կանգնած եմ իմ սգացող ազգի կողքին։ Իրանը լուռ չի մնա», – գրել է Փեզեշքիանը X-ում։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Նույն օրը Իրանի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի հարավային Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցին։ Զոհերի թիվը կազմել է 165՝ հիմնականում աշակերտներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Իննսունհինգ մարդ վիրավորվել է։
Մարտի 2-ին Իրանի բժշկական խորհրդի ղեկավար Մոհամմադ Ռաիսզադեն հայտարարել է, որ զինված հակամարտության սկզբից ի վեր հարվածներ են հասցվել առնվազն տասը բժշկական հաստատությունների։























