
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գործադիր մարմնի նիստից հետո տեղի կունենա նաև Խորհրդի նիստ, որից հետո էլ պարզ կլինի Ազգային ժողովի նախագահի թեկնածուի անունը:
Սերժ Սարգսյանից առաջ գրասենյակ էր ժամանել նաև նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը:
Նաիրա Հովհաննիսյան