Armenian text to speach

Նեթանյահուն «աբսուրդ» է անվանել Թրամփին պատերազմի մեջ ներքաշելու մասին պնդումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծիծաղով է արձագանքել այն պնդումներին, թե ինքը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշել է պատերազմի մեջ՝ դրանք անվանելով «աբսուրդ»։

«Դա պարզապես աբսուրդ է։ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է։ Նա անում է այն, ինչ ճիշտ է համարում Ամերիկայի համար։ Նա նաև անում է այն, ինչ ճիշտ է համարում ապագա սերունդների համար», — ասել է Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այդ տեսակետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհերի մասին։

Իրանը, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս