
«Ես չեմ կարծում, որ կա հատուկ ճնշում ԲՀԿ-ի նկատմամբ»:
Ճիշտ էլ կարծում է բազմափորձ պատգամավորը. ճնշման հատուկն ու հասարակը ո՞րն է: Ճնշում են ու վերջ, եւ ընտրությունների մոտենալուն զուգահեռ դրանք ավելի կսաստկանան: Ինչ խոսք, իրավիճակը կարող է գլխիվայր շրջվել, եթե «Բարգավաճ Հայաստան»-ն էլ իր մոտեցումները համապատասխանեցնի իշխող կուսակցության պատկերացումներին: Այս դեպքում արդեն «հասարակ» ճնշումների մասին խոսելու կարիքն էլ չի լինի, ձեւական ու երկարատեւ խաղաղություն կհաստատվի, եւ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես իշխող կուսակցությունն ինքն է պատկերացնում` լճացած դաշտում քարոզարշավ: