Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների և բժշկական հաստատությունների ոչնչացումը կազմում է ռազմական հանցագործության աղաղակող դրսևորում։
«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, բժշկական հաստատությունների, դպրոցների և լրատվամիջոցների դիտավորյալ ոչնչացումը՝ խաղաղ բնակիչների կյանքը կաթվածահար անելու նպատակով, կազմում է ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում։



















































































