Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի եղբոր որդին պատրաստվում է ճառի․ 4 տարի՝ դատարանի «դռները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կաթողիկոսի եղբոր որդին՝ Կորյուն Ներսիսյանը պատրաստվում է ճառին, դատարանում ավարտական փուլ է:

Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը տևական ժամանակ կալանքի տակ մնաց, և վերջին ամիսների ընթացքում նրա խափանման միջոցը փոխվեց։

Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունիսի 11-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն. Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։

Կ. Ն.-ն Կաթողիկոսի եղբոր որդին է, որը նախկին դատախազ է և 4 տարի է, ինչ դատարանում փորձում է հասնել արդարության:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս