Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անհայտ կորած է համարվում 195 անձ:
Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»,-ասաց Գալյանը:
Ինչ վերաբերում է նույնականացված դիերին՝ նախարարն ասաց, որ վերջին տվյալներով՝ 75-80 դիերի դեպքում նույնականացման արդյունքներն ընտանիքների կողմից չեն ընդունվել: Ըստ նրա՝ կրկնակի փորձաքննություններ իրականացվել են հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով: Փորձագետները վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել:

























































































