«Միասնության թևեր» նախաձեռնությունը ներկայացրել է ծրագրի կարևոր դրույթները՝ պետական կառավարման, դատաիրավական և ընտրական համակարգերի վերաբերյալ․
- Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց:
- Պաշտոնի նշանակվելու է միայն նա, ով ունի գիտելիք, փորձ, կարողություն և նվիրում։
- Հայաստանը չի սկսվելու և վերջանալու Երևանով․ Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն և ինքնուրույն:
- Դատարանները չեն ունենա կախվածություն որևէ իշխանությունից, գործարարից կամ քաղաքական ուժից:
- Իրավապահ ծառայողները չեն լինի «վարկերի և պարգևավճարների գերիներ», որպեսզի հնարավոր չլինի քաղաքական ճնշում գործադրել նրանց վրա։
- Կայուն մեծամասնության մեխանիզմը փոխվելու է։ Ընտրողը միշտ ունենալու է ընտրելու հնարավորություն, եթե անգամ դեմ է բոլորին
- Նախագահին ընտրելու է ժողովուրդը, ունենալու է ընդլայնված լիազորություններ:
- Մենք պաշտպանելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը։
- Մենք չենք հրաժարվելու միջպետական հայցերից. դրանցով մեր երկրի համար շահավետ բանակցային դիրք ենք ապահովելու: (Գ)





























