ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կորցրել է իր ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ռադարները ամերիկյան օդային հարվածների պատճառով։
«Նրանք չունեն ռազմածովային ուժեր, դրանք ոչնչացված են։ Նրանք չունեն ռազմաօդային ուժեր, դրանք ոչնչացված են։ Նրանք չունեն օդային հայտնաբերման հնարավորություններ, դրանք անջատված են։ Նրանց ռադարները անջատված են, գործնականում ամեն ինչ ոչնչացված է», – ասել է նա Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։
























































































