Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ հրթիռային հարված են հասցրել Հնդկական օվկիանոսում գտնվող ամերիկյան ռազմածովային նավին։
ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակում վաղ առավոտյան հրթիռներ են արձակվել ԱՄՆ-ի «ռազմավարական ակտիվի» ուղղությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի հարավային ափերից շուրջ 650 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան կործանիչը, որը վերալիցքավորվում էր ամերիկյան տանկեր-նավից, խոցվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «Քադր-360» և «Թալաեյեհ» հրթիռներով։
Ըստ հաղորդագրության՝ հետախուզական տվյալների համաձայն՝ երկու նավերի տախտակամածներին բռնկվել է լայնածավալ հրդեհ, և ծուխը բարձրացել է երկինք։
ԻՀՊԿ-ն նշել է, որ «Ճշմարիտ խոստում 4» գործողությունը Իրանի զինված ուժերի կարևոր պատասխանն է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























