ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց․ «Սևանի ԲԿ-ի տնօրենի լիազորությունների կասեցրել եք, նա նախարարի հետ բացում է անում. քանի՞ կոպեկ արժեր ձեր գործը»։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և իր ընկեր՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողությանը, այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում․





























