Նիկոլ Փաշինյանն և Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը և ամփոփել հանդիպման արդյունքները։
Կողմերը ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և հիմնված է պատմական բարեկամության, փոխադարձ հարգանքի և ռազմավարական գործընկերության վրա։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում։
Արձանագրվել է առևտրատնտեսական կապերի աճը, զբոսաշրջային հոսքերի ակտիվացումը և համագործակցության խորացման չիրացված ներուժի առկայությունը։ Կարևորվել է փոխադարձ աջակցությունը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը։
Քննարկվել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և խորացնելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում գործընկերությունը։
























