Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է Pregomesh-ի նոր հավաքածուն՝ «Շուշանը»։ Նա ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.
«Գիտեի՞ք, որ շուշան ծաղիկը հայկական «քույր» ունի՝ հայկական շուշանը՝ «Շուշան», որը հիմնականում աճում է Լոռու և Շիրակի մարզերում։ Lilium armenum-ը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում որպես հազվագյուտ տեսակ, բայց ես ուզում էի, որ դուք կարողանաք այն պահել և փայփայել հավերժ։
SHUSHAN-ը արդեն հասանելի է»։
Հրապարակումը՝ այստեղ․





























