Armenian text to speach

Ձորաղբյուր գյուղի բնակչի տանը հայտնաբերվեցին ջերմատնային պայմաններում աճող կանեփի բույսեր և թմրանյութ պատրաստելու պարագաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ձորաղբյուր գյուղի 59-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ, պատրաստում և իրացնում է թմրամիջոց։
Տեղեկությունը ստուգելու համար Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը համագործակցել է Գառնիի բաժնի ծառայողների հետ, ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ տեղեկությունը ճիշտ է։
Փետրվարի 24-ին Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Նույն օրը 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին ջերմատնային հատուկ կահավորված պայմաններում աճող կանեփի 33 բույս, 12 տուփ տոքսիկոքիմիական նյութեր, հատուկ ճառագայթման լույսեր, թմրամիջոցի պատրաստման համար նախատեսված պարագաներ և կանաչ զանգվածներ։
59-ամյա տղամարդը ձերբակալվեց և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին:
Փետրվարի 26-ին նույն տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով լցված չորս տարա և նույն զանգվածով փայլաթիթեղի երկու փաթեթ։
Հայտնաբերված ուղարկվել է փորձաքննության։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի իրացման հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս