Armenian text to speach

ՆԱՏՕ-ն զարգացնում է իր միջուկային ներուժը, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԱՏՕ-ն ամրապնդում և ընդլայնում է իր միջուկային ներուժը, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ հնարավոր հակամարտության դեպքում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Խոսքը ՆԱՏՕ-ի շրջանակներում եվրոպական միջուկային բաղադրիչի ընդլայնման մասին է, բացի դաշինքի շրջանակներում ամերիկյան միջուկային զենքի օգտագործմամբ իրականացվող համատեղ միջուկային առաքելությունների արդեն իսկ գոյություն ունեցող պրակտիկայից։ Սա ՆԱՏՕ-ի միջուկային ներուժի զգալի ամրապնդում և ընդլայնում է, որը Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության դեպքում կարող է համակարգված կերպով օգտագործվել մեր երկրի դեմ, ոչ միայն համապատասխան եվրոպական հատվածում, այլև ամբողջությամբ, ներառյալ ԱՄՆ զինանոցը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։




Լրահոս