Իրանի զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող առնվազն ինը ամերիկյան ռազմաբազայի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին և ականատեսների տեսագրություններին։
Հեռուստաալիքի ռեպորտաժը ցույց է տվել հարձակման ենթարկված բազաների գտնվելու վայրը և հարվածների հետևանքները։
CNN-ի վերլուծության համաձայն՝ թիրախները գտնվում էին Պարսից ծոցի երկայնքով՝ Իրանին շատ մոտ։ Դրանց թվում էին չորս բազա Քուվեյթում, երկուսը՝ ԱՄԷ- ում և մեկական՝ Բահրեյնում, Իրաքում և Կատարում։



















































































