Armenian text to speach

Երևանի կենտրոնում գործող «Բլիթ բեյքերի» արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերի Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 31):

Կասեցման հիմքը Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է:

Մասնավորապես՝
– հանրային սննդի օբյեկտի պատերը եղել են վնասված և ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես,
– առաստաղների որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:




Լրահոս