Հովիկ Աբրահամյանը շրջանցեց Քոչարյանի թեման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառյակի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերցրել է կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող ոչ իշխանական ուժերի առաջարկած նախագիծը: Այսօր լրագրողների հարցերին պատասխանելով, նա նշեց, որ 5 կետերից 3-ը  ընդունելի են իրենց համար, սակայն չկոնկրետացրեց, թե որոնք են դրանք:

«Մի քանի օր սպասեք՝ ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Կառավարության նախագծով տույժ ու տուգանքները կասեցվել են, այո, դե ֆակտո կասեցվել են: Ես ուզում եմ մեր ժողովրդի համար լավ բան անել՝ հիմա ինձ պրովակացիա եք անում», – նշեց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների մասին  հարցը Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն շրջանցեց` նշելով. «Ուզում եմ ձեզ խնդրել ինձ ժամանակ տվեք, ես իմ գործին ծանոթանամ, անպայման ձեզ հանդիպելու եմ և ձեր հարցերին սպառիչ պատասխան եմ տալու»:

Հիշեցնենք, որ Քոչարյանն իր հարցազրույցում նշել էր, թե Հովիկ Աբրահամյանը ծանր ժառանգություն է ստացել:




Լրահոս